Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ 6-րդ գումարման խորհրդարանն իր գործառույթը կատարել է հավուր պատշաճի


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վեցերորդ գումարման Ազգային ժողովն իր կարևորագույն դերակատարությունն է ունեցել Հայաստանի համար վերջին քաղաքական իրադարձություններում: Խորհրդարանն իր գործունեությունն իրականացրել է հավուր պատշաճի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նման տեսակետ հայտնեց այս գումարման ԱԺ-ի չկայացած վերջին հերթական նիստում:

«Այս գումարման Ազգային ժողովը, փաստորեն, իր գործունեությունն իրականացրեց հավուր պատշաճի: Ես գովեստի խոսքեր չեմ ասում, արձանագրում եմ, որ մեր երկրի համար այս բախտորոշ շրջանում, երբ տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, ԱԺ-ն, բնականաբար, իր կարևորագույն դերակատարությունն է ունեցել: Եվ այս առումով նա կմտնի պատմության տեղեկատվական համակարգի մեջ այն առումով, որ կարողացավ իր գործառույթները պատշաճ, օրենքի շրջանակում իրականացնել»,- ասաց Մելքումյանը:

Նա մաղթեց, որ հաջորդ գումարման ԱԺ-ն նույնպես լինի երկրի զարգացումն ապահովող պետական կառույց: Մելքումյանը կարևորեց  խորհրդարանի դերի մեծացումն ու ուժեղացումը, որ այն ունենա իր հավասարակշող և հակակշռող դերակատարությունը:

ԱԺ դեկտեմբերի 7-ի հերթական նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ