Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փարիզի քաղաքագլուխը զսպվածության Է կոչել բողոքի շաբաթօրյա ակցիայի մասնակիցներին

Փարիզի քաղաքագլուխը զսպվածության Է կոչել բողոքի շաբաթօրյա ակցիայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն «դեղին բաճկոնավորների» շարժման՝ շաբաթ օրը նշանակված բողոքի ակցիայի նախօրյակին հանգստության ու զգուշավորության կոչ Է արել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հորդորում եմ հանգստություն պահպանել եւ հարգել միմյանց»,- Փարիզի քաղաքագլխի խոսքը մեջբերել Է BFM-TV հեռուստաալիքը: Իդալգոն հավելել Է, որ խնդրում Է բոլորին շաբաթ օրը դրսեւորել «զգուշավորություն, հանգստություն եւ սառնասրտություն»:

«Հոգացեք Փարիզի մասին, որովհետեւ Փարիզը պատկանում Է բոլոր ֆրանսիացիներին»,- նշել Է նա: Ավելի վաղ Փարիզի քաղաքագլուխը հայտարարել Է, որ դատապարտում Է վերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները, բայց չԷր ցանկանա, որ երկրի իշխանությունները բողոքի ակցիաների արգելք սահմանեին: «Փարիիզը պատկանում Է բոլոր ֆրանսիացիներին: Նրանց իրավունքն Է՝ ժամանել Փարիզ եւ մասնակցել բողոքներին»,- նշել Է նա: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը դատապարտել Է անկարգությունները, որոնցից տուժում են տեղի բնակիչներն ու ոստիկանները, ինչպես նաեւ խանութների ու առեւտրական կետերի սեփականատերերը: «Ես դատապարտում եմ բռնությունը: Անկարգությունները չպետք Է կրկնվեն»,- հավելել Է Փարիզի քաղաքագլուխը: Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանդես են գալիս ավտոմոբիլային բենզինի գների աճի, հարկերի բարձրացման եւ ապրուստի թանկացման դեմ: Իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթ օրը բողոքի նոր ընդգրկուն ակցիաների եւ հնարավոր անկարգությունների՝ չնայած վերջին օրերին հարկերի եւ աշխատավարձերի նվազագույն մակարդակի հարցում կատարված զիջումներին: Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, իրավապահ մարմինների շուրջ 89 հազար աշխատակիցներ շաբաթ օրը կմոբիլիզացվեն Ֆրանսիայում, այդ թվում 8 հազարը՝ Փարիզում՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում կարգի պահպանման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]