1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԻՆ-ն ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված տարածաշրջանային վարժանքի արդյունքները

ԱԻՆ-ն ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված 
տարածաշրջանային վարժանքի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում, իր աշխատանքները շարունակեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վարժանքին մասնակցում են ՄԱԿ-ի՝ Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ինպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրել են փրկարարական առաքելություն:

Ըստ սցենարի՝ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: Վարժանքի ընթացքում տեղի են ունենում միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների հադիպում-քննարկումներ, համակագրվում են ազգային և միջազգային փրկարարական թիմերի աշխատանքներն աղետի գոտում: Աղետի պայմանական գոտում ձևավորվել են տեղական ԱԻ կառավարման լիազոր մարմինը՝ LEMA, աղետի գոտում գործողությունների համակարգման կետնրոնը՝ OSOCC, ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման թիմը՝ UNDAC, սահմանային ընդունման և մեկնման կենտրոնը՝ RDC, ինչպես նաև՝ օգնության ձեռք մեկնած պետությունների փրկարարական թիմերի տեղակայման վայրերն ու նրանց գործողությունների կետերը:

Խաղարկային վերջին օրը տեղի ունեցավ տեղական լիազոր մարմնի և միջազգային փրկարարական առաքելություն իրականացնող ուժերի ներկայացուցիչների մամուլի ասուլիս: Միջոցառման ընթացքում բանախոսները ներկայացնում էին աղետին հաջորդող 7 օրերի իրադրությունը՝ պատասխանելով միջազգային և տեղական լրատվամիջոցների հարցերին:

Վարժանքի խաղարկային օրվա ավարտին տեղի ունեցավ սիմուլյացիոն վարժանքի հանդիսավոր փակման արարողությունը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո վարժանքին մասնակող բոլոր թիմերը պարգևատրվեցին վկայագրերով: Դրանք հանձնեցին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղար Ջեսփեր Հոլմեր Լունդը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Շնորահակալություն հայտնելով վարժանքին մասնակցող բոլոր թիմերին, ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների և կառույցների ներկայացուցիչներին՝ Հ. Եմիշյանը մեծապես կարևորեց բոլոր թիմերի ակտիվ մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ մասնակիցները զինվեցին գիտելիքների մեծ պաշարով: Հ. Եմիշյանը ընդգծեց նաև վարժանքին մեծաթիվ բժշկական թիմերի ներգրավվածությունը՝ նկատելով, որ INSARAG-ի այս վարժանքի ընթացքում առավել ամրապնդվեցին համագործակցային հարաբերությունները Առողջապահության նախարարության հետ:  

Ջեսփեր Հոլմեր Լունդը, շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարության ողջ անձնակազմին ջերմ հյուրընկալության և վարժանքը պատշաճ կազմակերպելու համար՝ INSARAG-ի անունից հուշանվեր հանձնեց Հ Եմիշյանին:

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]