Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԲՀԿ պատգամավորն ընթացիկ քարոզարշավի առանձնահատկությունն է համարում հեռուստաբանավեճերի անցկացումը

ԲՀԿ պատգամավորն ընթացիկ քարոզարշավի առանձնահատկությունն է համարում 
հեռուստաբանավեճերի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրությունների այս քարոզարշավը մի շարք առանձնահատկությունն է ունեցել: Քաղաքական թիմերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճերը նորություն էին: Ի տարբերություն մյուս ընտրությունների՝ կուսակցություններին հաջողվել է նաև իսկապես ներկայացնել իրենց գաղափարական ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը:

«Այս քարոզարշավն առանձնահատկություններ ունի: Առաջին կարևոր առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն շատ ընտրությունների և, հատկապես, Երևանի ավագանու սեպտեմբերի ընտրությունների, ստացվեց, որ շատ կուսակցություններ ներկայացնեն իրենց ծրագրերն ու գաղափարները: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իմ կարծիքով, կարողացավ իր ծրագրերն ամբողջությամբ ներկայացնել»,- ասաց Մելքումյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եղել է բոլոր մարզերում, հիմնական խոշոր համայնքներում: «Բազմամարդ հավաքներ տեղի ունեցան, դա մեզ համար և՛ սպասելի, և՛ ուրախալի էր: Սա նշանակում է, որ մարդիկ սպասելիքներ ունեն մեր քաղաքական ուժից»,- նկատեց Մելքումյանն ու հավելեց, որ սակայն, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, անընդհատ չեն ասում, թե ով որ տեղում պետք է լինի:

Մելքումյանն այս քարոզարշավի հաջորդ կարևոր առանձնահատկությունը համարեց հեռուստատեսային բանավեճերի անցկացումը: «Քաղաքական թիմերի առաջին դեմքերի բանավեճերը նորություն էին: Մասնակից բոլոր քաղաքական ուժերի առաջին դեմքերը մասնակցեցին բանավեճին»,- նշեց նա:

Թեկնածուն նաև նշեց, որ եթե քարոզարշավի ընթացքում իրենց կուսակցության  ուղղությամբ նետված լինեին քարեր, վիրավորանքներ, պատասխանները չէին ուշանա, սակայն հիմնականում դրանցից զերծ են մնացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]