Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՕՊԷՔ-ում բանակցությունները փակուղի են մտել նավթի հանույթը նվազեցնելուց Իրանի հրաժարվելու պատճառով

ՕՊԷՔ-ում բանակցությունները փակուղի են մտել նավթի հանույթը նվազեցնելուց Իրանի հրաժարվելու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նիստի մասնակիցներին: Նրանցից մեկի խոսքով՝ Իրանը հրաժարվել Է նույնիսկ զուտ խորհրդանշական կերպով կրճատել նավթի արդյունահանումը հանուն ՕՊԷՔ+-ի գործարքի պահպանման:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել Էր, որ Ռուսաստանը եւ ՕՊԷՔ-ն առաջարկել են Իրանին զուտ խորհրդանշական կերպով կրճատել նավթի արտադրությունը՝ նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ 24 երկրների կողմից ՕՊԷՔ+-ի ընդհանուր գործարքը պահպանելու համար:
«Իրանը պետք Է ազատվի նավթի արդյունահաման ծավալի սահմանափակման բոլոր պարտավորություններից, քանի դեռ գործում են ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները»,- ՕՊԷՔ-ի նիստի նախօրյակին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]