1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մերկելը վերջին ճառն Է արտասանել ՔԴՄ-ի ղեկավարի կարգավիճակում

Մերկելը վերջին ճառն Է արտասանել ՔԴՄ-ի ղեկավարի կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի կարգավիճակում դեկտեմբերի 7-ին Համբուրգի համագումարում արտասանած իր վերջին ճառում երախտագիտություն Է հայտնել գրեթե 19 տարի կուսակցությունը գլխավորելու «պատվի եւ ուրախության» համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«18 տարվա ընթացքում ես արժանացել եմ այս մեծ, հոյակապ, հպարտ, Գերմանիայում կենտրոնի միակ կուսակցության՝ Քրիստոնեադեմոկրատական միության նախագահը լինելու պատվին: Այդ խնդիրը ես ջանացել եմ կատարել ամենայն նվիրումով ու անձնուրացությամբ: Ես ոչ կանցլեր եմ ծնվել, ոչ Էլ կուսակցության նախագահ… Ես միշտ ցանկացել եմ արժանապատվորեն կատարել իմ պարտականությունները պետական ու կուսակցական քաղաքական պաշտոններում եւ երբեւիցե արժանապատվորեն թողնել դրանք: Եվ այժմ եկել Է նոր գլուխ բացելու ժամանակը»,- ասել Է Մերկելը:

Այս խոսքերից հետո համագումարի պատվիրակները գրեթե 20-րոպեանոց օվացիա են սարքել Մերկելի պատվին, ոմանք արատասվում Էին, շատերն իրենց ձեռքներին պլակատներ Էին պահում «Շնորհակալություն, շեֆ, ՔԴՄ-ի 18-ամյա նախագահության համար» մակագրությամբ: ՔԴՄ-ի համագումարում դեկտեմբերի 7-ին անցկացվելու են կուսակցության նոր նախագահի, նախագահության եւ վարչության ընտրություններ: Համագումարին մասնակցում Է 1001 պատվիրակ: Ավելի վաղ Մերկելը, որը Գերմանիայի կառավարությունը գլխավորում Է 2005 թվականից, հայտնել Է, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին: Նաեւ Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարը մտադիր չԷ պայքարել Բունդեսթագում տեղ գրավելու համար, իսկ Համբուրգի կուսակցական համագումարում չի առաջադրելու իր թեկնածությունը ՔԴՄ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]