Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի երաժիշտների մասնակցությամբ կնշվի կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի գործունեության 40-ամյակը

Հայտնի երաժիշտների մասնակցությամբ կնշվի կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի 
գործունեության 40-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, հեղինակի սիմֆո-փոփ ժանրում արված գործերը կներկայացնեն երգիչներ Ռուբեն Հախվերդյանը, Սոնա Շահգելդյանը, Գոհար Հակոբյանը, Սիրանուշ Գասպարյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը,  ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, այլք: Ելույթներ կունենան նաև քամանչահար Հակոբ Խալաթյանը, քանոնահար Նունե Դանիելյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, դհոլահար Կարեն Գևորգյանը, ջութակահարներ Կարմեն Թոսունյանը, Արամ Ասատրյանը և սաքսոֆոնահար Արթուր Եղիազարյանը:

Համերգին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրը կկայանա դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Ես բազմաժանր կոմպոզիտոր եմ, գրում եմ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, էստրադային, ջազային և այլ ստեղծագործություններ: Բայց այս համերգին ներկայացվելու է իմ ստեղծագործական գործունեության միայն մեկ՝ սիմֆո-փոփ ուղղությունը: Այսինքն՝ հնչելու են ավելի հանրամատչելի գործեր, բայց հիմքում դասական, ակադեմիական երաժշտությունն է: Ընտրել եմ ստեղծագործություններ, որոնք սիրված են և արդեն կատարվել են»,-նշեց  Զարիֆյանը:

Կոմպոզիտորը փաստում է՝ բացառիկ համերգ է լինելու, քանի որ շատ պրոֆեսիոնալ ուժեր են ներգրավված: «Շատ եմ գնահատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իմ համատեղ աշխատանքը: Նրանց հետ համագործակցում եմ արդեն 20 տարի, շատ նախագծեր ենք միասին արել: Մաեստրո Թոփչյանը փայլուն դիրիժոր է, յուրահատուկ ձևով է մեկնաբանում իմ ստեղծագործությունները»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Նարինե Զարիֆյանը հեղինակել է ստեղծագործություններ գրեթե բոլոր երաժշտական գործիքների համար: Կոմպոզիտորի երաժշտությունը պահանջված է և անընդհատ հնչում է տարբեր անհատ կատարողների ու կոլեկտիվների մատուցմամբ: Այս առումով Զարիֆյանն իրեն երջանիկ է համարում, քանի որ իր ստեղծագործությունները մշտապես ներկայացվում են Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]