Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Hollywood Reporter-ն անդրադարձել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմին


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը հարված էր Հայաստանի հյուսիսի համար և որը խլեց  տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, շարժառիթ հանդիսացավ Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» դրամայի ստեղծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման ձևակերպմամբ է ֆիլմին անդրադարձել հռչակավոր Hollywood Reporter կինոպարբերականը:

«Կինոժապավենի հիմքում Լեռնիկ Հարությունյան անունով մի տղամարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու փոքրիկ դստերը, հեռացել է Հայաստանից, սակայն տեղեկանալով սարսափելի աղետի մասին՝ վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, իր ընտանիքը:

Ֆիլմը  սկսվում է լքված ընտանիքի պատկերով, որտեղ մայրն ու աղջիկը պատրաստվում են լուսանկարվել, երբ փլվում է աշխարհը»,- պատմում է պարբերականը:

 Ըստ Hollywood Reporter-ի՝ Կոտտը ներկայացնում է նաև փրկարարական աշխատանքներն ու տարբեր երկրներից ժամանած փրկարարներին:

«Լեռնիկ Հարությունյանը, ով մարմնավորում է Գոռին, հասնում է Սպիտակ, գտնում իրենց տունն ու փորձում փլատակների գտնել ընտանիքի անդամներին»,- եզրափակում է պարբերականը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ