Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մերկելը Համբուրգում ՔԴՄ-ի համագումարը բացել Է պատվիրակների երկարատեւ օվացիայի ներքո

Մերկելը Համբուրգում ՔԴՄ-ի համագումարը բացել Է պատվիրակների երկարատեւ օվացիայի ներքո

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 7-ին որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Համբուրգում բացել Է կուսակցական համագումարը: Պատվիրակները նրան դիմավորել են հոտնկայս երկարատեւ ծափահարություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մերկելը մի քանի անգամ փորձել Է խոսել, բայց օվացիաները չեն դադարել: Ի վերջո կանցլերը հավաքվածներին հիշեցրել Է, որ «մենք այսօր դեռ շատ գործեր ունենք անելու»: Դրանից հետո, վերջապես, պատվիրակներն զբաղեցրել են իրենց տեղերը, եւ համագումարն սկսել Է աշխատանքը: Համագումարի ուղիղ հեռարձակումը վարում Է n-tv հեռուսաալիքը:

«Մենք բոլորս Էլ զգում ենք, որ սա առանձնահատուկ կուսակցական համագումար Է»,- հայտարարել Է Մեկելը, հավելելով, որ կուսակցության նոր ղեկավարության ընտրությունների արդյունքում, որոնք կկայանան դեկտեմբերի 7-ին, ՔԴՄ-ն պետք Է «ամրապնդի իր՝ որպես կենտրոնի ժողովրդական կուսակցության դիրքերը եւ լավ առաջարկություն ձեւակերպի մեր երկրի ապագայի վերաբերյալ»:

ՔԴՄ-ի համագումարում կանցկացվեն կուսակցության նոր նախագահի, նախագահության եւ վարչության ընտրություններ: Համագումարին մասնակցում Է 1001 պատվիրակ: Ավելի վաղ Մերկելը, որը Գերմանիայի կառավարությունը գլխավորում Է 2005 թվականից, հայտնել Է, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին:

Նաեւ Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարը մտադիր չԷ պայքարել Բունդեսթագում տեղ գրավելու համար, իսկ Համբուրգի կուսակցական համագումարում չի առաջադրելու իր թեկնածությունը ՔԴՄ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]