Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասքը հետաձգեց Լոս Անջելեսի տակ տրանսպորտային թունելի բացումը

Մասքը հետաձգեց Լոս Անջելեսի տակ տրանսպորտային թունելի բացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների The Boring Company ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 18-ը հետաձգել Է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացումը եւ ցուցադրումը: Twitter-ում այս մասին գրել Է ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որին պատկանում Է այդ ֆիրման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոկտեմբերին Մասքը հայտնել Էր, որ թունելը, որն ինքը մտահղացել Է որպես հասարակական տրանսպորտի ավանդական տեսակների այլընտրանք, կբացվի դեկտեմբերի 10-ին: Այժմ, ինչպես նա պարզաբանել Է, այդ պլանները շտկվել են: «Գործարկումը դեկտեմբերի 18-ին Է»,- նշել Է ձեռնարկիչը՝ հավելելով, որ «կլինի ավելին, քան թունելի բացումը»:

3,2 կիլոմետր երկարությամբ թունելը գցված Է Լոս Անջելեսի հարավային արվարձանի տակ: Նախագծի նապատակն այնպիսի տեխնոլոգիաների մշակումն Է, որոնք անհրաժեշտ են մեծ քաղաքներում տրանսպորտային համակարգերի ստեղծման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]