Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմատականները ձգտում են «դեղին բաճկոնավորների» միջոցով տապալել իշխանությունը. կառավարություն

Արմատականները ձգտում են «դեղին բաճկոնավորների» միջոցով տապալել 
իշխանությունը. կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատականները փորձում են «դեղին բաճկոնավորների» միջոցով Ֆրանսիայում տապալել իշխանությունը: Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեկնաբանելով դեկտեմբերի 8-ին Ելիսեյան պալատից ոչ հեռու նախատեսված՝ բողոքի ակցիան՝ Գրիվոն ասել Է. «Քաղաքականացված եւ արմատական տարրերը փորձում են օգտագործել շարժումը: Նրանք ցանկանում են տապալել իշխանությունը»:

Կառավարության ներկայացուցիչն անհանգստություն Է հայտնել, այն բանի կապակցությամբ, որ ցույցերի ժամանակ «կարող Է հրազեն տարածվել»:

Գրիվոն խորհուրդ Է տվել չմասնակցել Փարիզում կայանալիք շաբաթօրյա բողոքներին: «Սա այն խորհուրդն Է, որը ես ցանկանում եմ տալ»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ «բողոքների ժամանակ հարձակումներին համաչափ եւ վճռական պատասխան կտրվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]