Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում

Արմեն Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ 
ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: 

Նախագահը մասնավորապես գրել է. «Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի: Մեզ հետ կմնան մեծ ու ջերմ հիշողությունները հիանալի մարդու, մեծ ամերիկացու ու իմաստուն քաղաքական գործչի մասին, ով աշխարհը դարձրեց ավելի լավը՝ վերացնելով արգելքներն ու պատերը և կառուցելով վստահություն: Ես երբեք չեմ մոռանա մեր հանդիպումները»: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]