Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակրոնը երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթվա սկզբին

Մակրոնը երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթվա սկզբին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հանդես կգա երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ նոյեմբերի կեսերից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ: Դեկտեմբերի 7-ին այս մասին հայտնել Է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրադրության գնահատումից հետո նախագահը, պարզորոշ հասկանալով համատեքստն ու իրավիճակը, չի ցանկանում յուղ լցնել կրակի վրա եւ չի պատրաստվում այդ հարցի վերաբերյալ ելույթ ունենալ մինչեւ շաբաթ օրը»,- ասել Է Ֆեռանն AFP գործակալությանը: «Նա դա կանի հաջորդ շաբաթվա սկզբին»,- ընդգծել Է Ազգային ժողովի խոսնակը:

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանդես են գալիս ավտոմոբիլային բենզինի գների աճի, հարկերի բարձրացման եւ ապրուստի թանկացման դեմ: Իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթ օրը բողոքի նոր ընդգրկուն ակցիաների եւ հնարավոր անկարգությունների՝ չնայած վերջին օրերին հարկերի եւ աշխատավարձերի նվազագույն մակարդակի հարցում կատարված զիջումներին:

Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, իրավապահ մարմինների շուրջ 89 հազար աշխատակիցներ շաբաթ օրը կմոբիլիզացվեն Ֆրանսիայում, այդ թվում 8 հազարը՝ Փարիզում՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում կարգի պահպանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]