Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Աֆղանստանում 14 զինծառայող է զոհվել թալիբների հարձակման հետեւանքով


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում 14 զինծառայող Է զոհվել երկրի հյուսիս-արեւմուտքում «Թալիբան» շարժման զինյալների կողմից կատարված հարձակման հետեւանքով, եւս 20 զինվորականների առեւանգել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հերաթի նահանգի նահանգապետի ներկայացուցիչ Ջայլանի Ֆարհադին:

Նրա խոսքով՝ զինյալները բանակային պահակակետի վրա հարձակվել են դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան: Միջադեպի մանրամասնությունները չեն ներկայացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ