Աֆղանստանում 14 զինծառայող է զոհվել թալիբների հարձակման հետեւանքով
12:38, 7 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում 14 զինծառայող Է զոհվել երկրի հյուսիս-արեւմուտքում «Թալիբան» շարժման զինյալների կողմից կատարված հարձակման հետեւանքով, եւս 20 զինվորականների առեւանգել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հերաթի նահանգի նահանգապետի ներկայացուցիչ Ջայլանի Ֆարհադին:
Նրա խոսքով՝ զինյալները բանակային պահակակետի վրա հարձակվել են դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան: Միջադեպի մանրամասնությունները չեն ներկայացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում