Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իտալիայում ներկայացրել են Pirelli օրացույցի նոր թողարկումը

Իտալիայում ներկայացրել են Pirelli օրացույցի նոր թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանում ներկայացվել Է Pirelli-ի 2019 թվականի օրացույցը, որը նախորդներից տարբերվում Է փոքր տպաքանակով՝ ընդամենը 12 հազար: Այս հանգամանքը ստիպում Է հրատարակիչներին յուրաքանչյուր օրինակը բաշխել ըստ ցուցակի, հիմնականում, այն առաջարկելով սոլիդ հաճախորդներին, որոնք հետաքրքրություն են ներկայացնում իտալական կորպորացիայի համար, որը երկար տասնամյակներ թողարկում Է նաեւ ավտոմոբիլների անվադողեր:

Օրացույցի նոր թողարկումն իրականացվել Է բրիտանացի լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնի՝ մասնակցությամբ ու ղեկավարությամբ, որն աշխատել Է նշանավոր անձերի ու մոդելների հետ, որոնց թվում են՝ Ալֆրեդ Հիչքոքը, Սթիվ Ջոբսը, Ջոնի Դեփը: Վերնագրելով օրացույցի "Dreaming" (երազանքներ) բաժինները, հրատարակության հեղինակները ներկայացրել են թույլ սեռի չորս ներկայացուցչի՝ դերասանուհիներ Ջուլյա Գառներին եւ Լետիցիա Կաստային, ինչպես նաեւ մոդել Ջիջի Հադիդին եւ պարուհի Միստի Կոպելանդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]