Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Մանուէլ Պետրոսյանն ընթանում է Հռոմի բաց առաջնության առաջատարների թվում


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի երիտասարդների թիմի անդամ Մանուէլ Պետրոսյանը մասնակցում է Հռոմի բաց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում մեկնարկել է Հռոմի բաց առաջնությունը, որին մասնակցում են 20 երկրի 76 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Մրցաշարում կայացել են նախատեսված 9 տուրերից 6-ը: Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 5 միավոր և երկու այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է աղյուսակը: Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը 4.5-ական միավորով ընթանում են առաջատարներին հետապնդողների թվում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ