Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հուլիս

Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում կա 2856 բնակելի տնակ


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988թ. երկրաշարժից 30 տարի անց Գյումրի քաղաքում 2856 բնակելի տնակ կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած ՀՀ կառավարության  արտագնա նիստի ընթացքում այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«2856 տնակ կա Գյումրի քաղաքում: Կան մարդիկ, ովքեր ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են ու բնակվում են: 451 տնակում ընդհանրապես մարդ չի բնակվում»,- ասաց Բալասանյանը:

Քաղաքապետի խոսքով՝ 2012թ.-ից սկսած տնակների թիվը նվազում է, բայց վերջնական լուծումն այս տեմպերով երկար կտևի:

«4200 տնակ կար քաղաքում 2012թ., երբ ընտրվեցի, որպես քաղաքապետ: Եթե այսպիսի տեմպերով գնանք, երկար ժամանակ է անհրաժեշտ խնդրի լուծման համար, բայց, եթե միասին աշխատենք ու համագործակցենք, հստակ կասենք վերջնական լուծման թիվը»,- նշեց քաղաքապետը:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի արտագնա նիստը նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ