Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը հիշել է երկրաշարժի զոհերին  

Արթուր Ալեքսանյանը հիշել է երկրաշարժի զոհերին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հիշել է 1988 թվականի երկրաշարժի զոհերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ գյումրեցի մարզիկը, ով այս օրերին ԱՄՆ բուժման կուրս է անցնում, սոցցանցի իր էջում երկրաշարժի լուսանկարներ է տեղադրել և գրել, որ այսօր դեկտեմբերի 7-ն է:

Посмотреть эту публикацию в Instagram

07.12.1988 Gyumri...

Публикация от Artur Aleksanyan Official (@arturaleksanyan_)

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի է ունեցել ավելի քանի 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկել է հանրապետության տարածքի մեկ երրորդը: Ավերվել էին Գյումրին (այն ժամանակ՝ Լենինական), Սպիտակը, Վանաձորը (այն ժամանակ՝ Կիրովական), Ստեփանավանը և հարյուրավոր գյուղեր ու ավաններ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել էր 25 հազար մարդ և անօթևան մնացել 530 հազարը: Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ուշադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]