Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր

Կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի 
հիշատակի և աղետներին դիմակայունության օր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ը կարող է նշվել, որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի օրենսդրական նախաձեռնություն է մշակել ՀՀ կառավարության կողմից, որն էլ ներկայացվեց դեկտեմբերի 7-ին Գյումրիում կայացած արտագնա նիստում:

«Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի արտագնա նիստը նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]