Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր

Զոհրաբ Մնացականյանն էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ և 
բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ օրակարգն առավել հարստացնելու  և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս առումով զրուցակիցները որպես գերակա ուղղություններ առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները և կարևորեցին տվյալ ուղղություններում փորձի փոխանակման հարթակների ձևավորումն ու համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի պատոնակատարը ներկայացրեց կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը՝ այս գործընթացում որպես կարևոր հանգրված ընդգծելով արդար և միջազգային չափանիշներն համապատասխան ընտրությունների անցկացումը:

Կողմերի ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում և միջխորհրդարանական ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։

Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ Արևելյան գործընկերությանը 10-ամյա հոբելյանը լավ հանգրվան է գնահատելու այս ձևաչափով արձանագրված ձեռքբերումները և նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]