Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան. Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան. Արսեն Թորոսյանն ուղերձ է 
հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ. Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա:

30 տարի առաջ այս օրն աղետալի երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի մի շարք տարածքներ` Լոռու և Շիրակի մարզերի մեծ քաղաքներ, հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր` խլելով 25 հազար կյանք, անօթևան թողնելով շուրջ կես միլիոնից ավելի մարդու:

Համազգային աղետը միավորեց աշխարհասփյուռ հայությանը, 100-ից ավելի երկրներ իրենց ներդրումն ունեցան: Աշխարհի տարբեր ծայրերից հումանիտար, ինչպես նաև հոգեբանական աջակցությունը չուշացավ: Ցավոք, երկիրը տևական ժամանակ ցնցումներից դուրս չէր գալիս, մարդկային կորուստներն այլևս հետ չէին բերվի:

Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հոգեբանական և հուզական հիշողություններ է թողել բոլորիս սրտերում` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան: Ուզում եմ նշել, որ ի թիվս այլ նախաձեռնությունների` վերջերս բացվեց նորագույն սարքավորումներով հագեցած Վանաձորի բժշկական կենտրոնը և նման քայլերը շարունակական են լինելու: Համոզված եմ` հաշված տարիների ընթացքում կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները և Հայաստանի ցանկացած անկյունում ամուր կկանգնենք հողին` առողջ հոգով և առողջ մարմնով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am