Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձեւը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձեւը, որը դատապարտում Էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես Է եկել բանաձեւն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ Է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ Է մնացել՛ Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՄԱԿ-ին առընթեր Իսրայելի մշտական ներայացուցիչ Դեննի Դենոնը բարձր Է գնահատել բանաձեւ շուրջ կայացած քվեարկության արդյունքը:

«Առաջին անգամ ՄԱԿ-ում ռեկորդային 87 երկիր դատապարտեց ՀԱՄԱՍ-ին հրթիռակոծումների եւ քաղաքացիական ենթակառուցվածքը ռազմական նպատակներով Իսրայելի դեմ օգտագործելու համար»,- գրել Է Դենոնը Twitter-ում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շնորհակալություն Է հայտնել ամերիկյան վարչակազմին եւ անձամբ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչին ցուցաբերած նախաձեռնության համար:

Իր հերթին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին Twitter-ում գրել Է. «ՄԱԿ-ում ամերիկյան նախաձեռնության անհաջողությունը ապտակ Էր ԱՄՆ-ի վարչակազմին եւ դիմադրության օրինականության հավաստումը»: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նույնպես ողջունել Է քվեարկության արդյունքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]