Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջորջ Բուշ Ավագին հողին հանձնեցին Տեխասում

Ջորջ Բուշ Ավագին հողին հանձնեցին Տեխասում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ Ավագին, որն անցյալ շաբաթ մահացել Է 94 տարեկան հասակում, դեկտեմբերի 6-ին հողին հանձնեցին Քոլեջ Ստեյշեն քաղաքում՝ Տեխասի գյուղատնտեսական եւ մեքնաշինական համալսարանին կից նրա անվան նախագահական գրադարանի տարածքում: Դեկտեմբերի 6-ին այս մասին Twitter-ում հայտնել Է նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրաթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բուշ Ավագին թաղել են գրադարանի շենքի մոտ, այնտեղ Է հանգչում նախկին նախագահի տիկին Բարբարա Բուշը, ինչպես նաեւ նրանց դուստր Ռոբինը, որը 1953 թվականին մահացել Է երեք տարեկան հասակում: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը կյանքից հեռացել Է ապրիլին, նա 93 տարեկան Էր:

Հուղարկավորության արարողությունը եղել Է փակ: Բուշ Ավագի դիով դագաղը Հյուսթոնից (Տեխասի նահանգ) Քոլեջ Սթեյշեն են բերել գնացքով՝ նրա ընտանիքի անդամների եւ մերձավորների ուղեկցությամբ: Սգո թափորը ցուցադրել են կենտրոնական հեռուստաալիքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]