Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն կմասնակցի Սպիտակի երկրաշարժի տարելիցի միջոցառումներին

Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն կմասնակցի Սպիտակի 
երկրաշարժի տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսուն տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով  Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանցից էր այժմ արդեն ՌԴ Պետական դումայի կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Օնիշչենկոն ասաց, որ իր համար պատվի հարց էր երկրաշարժի տարելիցի նախօրեին Հայաստան գալը:  

«Երբ բժիշկները եկան աղետի գոտի, հիմնական խնդիրը, որին բախվեցին, ոչ սովորական վնասվածքներն էին՝ ճզմված հյուսվածքները։ Նրանք հաճախ ստիպված էին տեղում օգնություն ցույց տալ` անդամահատություն իրականացնելով: Բոլոր ծանր հիվանդներին Մոսկվա էին տեղափոխում, քանի որ Հայաստանի առողջապահության նախարարությունը չէր կարող միայնակ օգնել բոլորին: Դա առաջին օրերին էր»,- նշեց նա:

Օնիշչենկոն ընդգծեց, որ երկրաշարժից հետո բոլոր բուժհաստատությունները գրեթե  ամբողջությամբ փլուզված էին: «Մենք Հայաստան ուղարկեցինք մասնագիտացված հակահամաճարակային խմբեր, որոնք կարող էին աշխատել  վատ պայմաններում,  երբ չկա էլեկտրականություն, ջուր և այլն: Բժշկական օգնություն ցույց տվող խմբերը հաստատվել էին Սպիտակի մարզադաշտում»,- պատմեց նա:

Բժշկի խոսքով`  դժվար էր համագործակցել տեղի բժիշկների հետ, քանի որ նրանք կորցրել էին հարազատների և սթրեսի էին ենթարկվել:

Օնիշչենկոն ասաց, որ այն հոգեբանական ճնշումը, որին ենթարկվել է ինքը, մինչ օրս կա: Թեև Սպիտակի դեպքերից հետո մասնակից է դարձել չեչենական իրադարձություններին, խոստովանում է, որ 1988-ի երկրաշարժը շատ ծանր փորձություն էր իր համար:

Դեկտեմբերի 7-ին Գենադի Օնիշչենկոն կմասնակցի հիշատակի արարողություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]