Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

ԵԱՏՄ-ն հնարավոր է սեփական վճարային համակարգն ունենա


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների Կենտրոնական բանկերն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի ձևավորման հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո:

«Վճարային համակարգի ձևավորումը և փոխադարձ վճարումների իրականացումն այն նախաձեռնություններից մեկն է, որն այսօր քննարկում է հանձնաժողովը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների Կենտրոնական բանկերը մշակում են ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգը: Սարգսյանն ընդգծել է, որ ԵԱՏՀ կոլեգիան այդ թեմային կանդրադառնա կենտրոնական բանկերի աշխատանքի ավարտից հետո:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ