Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդես

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այնտեղ բացված «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ծանոթացնելու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների գեղանկարների, էսքիզների ու դեկորատիվ արվեստի նմուշների հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Նախագահը պատկերասրահում շրջելուց հետո ասել է, որ հիացած է ցուցադրությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի բնակիչները ևս կայցելեն պատկերասրահ ու կծանոթանան ներկայացված եզակի աշխատանքներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]