Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Իմ տեսանկյունից» ինտերակտիվ քննարկումների նոր շարքը

ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Իմ տեսանկյունից» ինտերակտիվ քննարկումների նոր շարքը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ-ում ուսանողների մասնակցությամբ մեկնարկել է  «Իմ տեսանկյունից» քննարկումների նոր շարքը։

Ինչպես «Արմենպրես»-ին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ինտերակտիվ քննարկումների սկիզբն ազդրարավեց այսօր, Կարմիր դահլիճում։  Ընտրված 6 թեմայի շուրջ 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց կարծիքներն ու պատկերացումները։

Նման քննարկումներ նախաձեռնելու միտքը առաջացել է Հասարակագիտության ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի և իր ուսանողների համատեղ նախաձեռնությամբ։ «Գաղափարը ծագեց դասավանդման պրոցեսում։ Քանի որ երկրորդ կուրսեցիներին եմ դասավանդում, որոշեցի առաջին հերթին իրենց ներառել քննարկումներում, սակայն ուսանողներն այսօր էլ նշում էին այն մասին, որ կուրսային սահմանափակումը պետք է հանել»,- պատմեց Հայարփի Սահակյանը։

Նրա գնահատմամբ՝ ընտրված վեց թեմաներն էլ արդիական էին։ Դրանք վերաբերում էին ոչ միայն բժշկագիտությանը, այլև ժամանակակից երիտասարդներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի։ 

Նրա գնահատմամբ՝ ընտրված վեց թեմաներն էլ արդիական էին։ Դրանք վերաբերում էին ոչ միայն բժշկագիտությանը, այլև ժամանակակից երիտասարդներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի։ 
Ուսանողները նախապես ընտրված թեմայի շուրջ ներկայացնում էին իրենց պատկերացումները, փաստարկում էին, մեկնաբանում, միմյանց հարցեր ուղղում։

Դասախոսի գերնպատակն էր, ոչ մի դեպքում չխոչընդոտել սովորողների սեփական կարծիքը արտահայտելու հնարավորությանը, այլ հակառակը խրախուսել նրանց վերլուծական կարողությունների զարգացումը։ Նոր շարքի առաջին հանդիպումը բավականին ակտիվ մթնոլորտում անցավ։ Քննարկմանը մասնակցեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նման ձևաչափում հանդիպումները շարունակական են լինելու։ Հաջորդը՝ նախանշվում է արդեն մյուս ուսումնական կիսամյակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]