Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը
20:06, 6 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության շխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առաջնորդների արարողակարգային լուսանկարահանումը, այնուհետև նրանք ԱՊՀ շրջանակում համագործակցության հեռանկարները քննարկել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում