Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանե Թանդիլյանը վստահ է «Լուսավոր Հայաստան»-ի ծանրակշիռ քաղաքական ուժ  լինելու հարցում

Մանե Թանդիլյանը վստահ է «Լուսավոր Հայաստան»-ի ծանրակշիռ քաղաքական ուժ  
լինելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան կուսակցությունից պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը հնարավորություն չունի խորհրդարան չանցնելու մասին մտածելու, քանի որ, նրա կարծիքով, իրենք անպայման կլինեն ծանրակշիռ քաղաքական ուժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, որ հրաժարական է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից և խորհրդարանում չհայտնվելու դեպքում ինչ գործունեություն է պատրաստվում ծավալել, Թանդիլյանն ասաց, որ իր մասնագիտությամբ նա մեծ հաջողությունների է հասել, բայց, ցավոք,  չի վերադառնա իր նախկին գործունեությանը:

«Ես քաղաքականություն եկել եմ մասնավոր հատվածից և իմ մասնագիտությամբ բավականին հաջողությունների եմ հասել: Բայց ես հնարավորություն չունեմ այդ մասին մտածելու, որովհետև ես համոզված եմ, որ «Լուսավոր»-ը լինելու է ծանրակշիռ քաղաքական ուժ, այնպես որ, ցավոք սրտի, չեմ վերադառնա իմ նախկին գործունեությանը (նախկինում նա եղել է հաշվապահ, ֆինանսական վերլուծաբան – հեղ.)»,- նշեց Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանը 2018 թվականի նոյեմբերի 14-ին վայր է դրել նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]