1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կարին Կնայսլի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  Կարին Կնայսլի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ավստրիացի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության  վարչությունից,  զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Նախարարական 25-րդ խորհրդի օրակարգի, Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ այդ առումով կարևորելով բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը: Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման օրակարգին:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի կողմից լայն մանդատով օժտված Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց այդ շրջանակներում դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:

Հանդիպման օրակարգում  էին նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում ծավալված համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]