Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծառուկյանն առաջարկում է ուսման վարձը բուհն ավարտելուց հետո մարելու հնարավորություն տալ ուսանողներին

Ծառուկյանն առաջարկում է ուսման վարձը բուհն ավարտելուց հետո մարելու 
հնարավորություն տալ ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ուսանողներին հնարավորություն տալ իրենց ուսման վարձը վճարել բուհն ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 6-ին Գյումրի քաղաքում Ծառուկյանն ասաց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

«Ուսանողները մեր ապագան են, նրանց համար մինչ այսօր լուրջ քայլել չեն կատարվել: Եթե ուսանողը դպրոցում ոսկե մեդալ է ստացել, համալսարանում էլ՝ կարմիր դիպլոմ, նա չպետք է մնա առանց աշխատանքի: Մեր ուսանողների համար ավարտելուց հետո պետք է աշխատանքի տեղավորման պայմաններ ստեղծել: Ուսանողների հաջորդ խնդիրը ուսման վարձը չվճարելու պատճառով համալսարանից դուրս մնալու հարցն է: Պետությունը պետք ուսանողին հնարավորություն տա ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում ամսական 20 հազար դրամ վճարելով մարի իր ուսման վարձը»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև զինծառայողներին ու բանակին վերաբերող հարցերին:

«Առաջին գծում 18 տարեկան զինվոր պետք է չլինի, այնտեղ պետք է լինեն միայն պայմանագրային զինծառայողներ: Մեր զինվորներն, իրոք, դուխով են, հզոր են, նվիրված են, բայց անփորձ են, սահմանին պետք է կանգնեն պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներ: Հայաստանում պետք է զարգանա ռազմարդյունաբերությունը, որ այնքան փամփուշտ արտադրենք, որ չկարողանանք այդքանը կրակել»,- ասաց կուսակցության ղեկավարը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]