Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց տարհանման կազմակերպման թեմայով ուսումնավարժություն


ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ՝ դեկտեմբերի 6-ին Գավառ քաղաքում անցկացվեց ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժություն՝ «Տարհանման կազմակերպումը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից՝ ուժեղ երկրաշարժի դեպքում եւ հրշեջ փրկարարական տեխնիկայի եւ գույքի ցուցադրություն» թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ուսումնավարժությունն իրականացվեց «Աղետների դիմակայության օր» խորագրի շրջանակներում: Այն նվիրված էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Հատուկ մարտավարական ուսումնավարժությունը կազմակերպվեց եւ անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության համատեղ ուժերով:
Ըստ ուսումնավարժության պլանի՝ պայմանական եղանակով կազմակերպվեց տարհանում, երկրաշարժից տուժածների առաջին բուժօգնություն եւ տեղափոխություն մոտակա բժշկական կենտրոն: Պայմանական բուժօգնության աշխատանքներում ներգրավված էր նաեւ Գավառի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը:
Ըստ ուսումնավարժության պլանի երկրորդ մասի՝ Գավառի հրապարակում կազմակերպվեց «Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի» կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը եւ Գավառի թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատին տրամադրած հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական եւ օպերատիվ մեքենաների, մոտորանավակների, փրկարարական հատուկ սարքավորումների եւ գույքի ցուցադրություն:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ