Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 7-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 7-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրն: Այս տարի լրանում է աղետալի երկրաշարժի 30-րդ տարին: Օրվա հետ կապված Շիրակի մարզում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որին մասնակցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կմեկնարկի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի շրջանակներում գործադիրը կընդունի դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայության օր» հայտարարելու մասին որոշումը:

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Ժամը 11:41-ին 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին կհնչեն եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից կմատուցվի հոգեհանգստի կարգ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը հանդես կգա ուղերձով։

Ելույթ կունենա ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:

Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ցուցադրական վարժանքի իրականացման տարածքում նախատեսված է ԱԻՆ Փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանք: Վարժանքի ավարտից հետո պաշտոնատար անձինք կծանոթանան վարժանքի տարածքում ծավալված վրանային ավանին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը կմասնակցեն նաև թեթև արդյունաբերական ձեռնարկության բացմանը:

Գյումրու Սև բերդում կանցկացվի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Այն կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի՝ ՀՀ բոլոր մարզերից: Համաժողովին ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 12-րդ և վերջին օրն է: Լրագրողների հետ կհանդիպեն ՄԵՆՔ դաշինքի համապետական ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուները:

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]