Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը:

Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև ռուսաստանյան այլ քաղաքների միջև համագործակցության մեծ ասպարեզ կա՝  մշակույթից ու սպորտից մինչև տրանսպորտ, աղբահանություն և ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում: Հայկ Մարությանն այս առումով նկատել է, որ երկու երկրների բնակիչները կենսակերպի ու մտածողության շատ նմանություններ ունեն, ինչն էլ ավելի է նպաստում չափերով համադրելի քաղաքների միջև գործնական հարցերում երկխոսության ծավալմանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Երևանում և Մոսկվայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]