Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Վրաստանի խորհրդարանը Քութայիսից կտեղափոխվի Թբիլիսի


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը հաստատել Է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից (Իմերեթի տարածաշրջան) կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանոնակարգում ուղղակիորեն ամրագրված Է, որ խորհրդարանի գտնվելու վայրը Թբիլիսի քաղաքն Է, եւ նշված Է օրենսդիր մարմնի հին շենքի հասցեն, որտեղ 2012 թվականից չԷր կարելի լիագումար նիստեր անցկացնել: Ուղղումները ուժի մեջ կմտնեն Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ դեկտեմբերի 16-ին նշանակված պաշտոնակալման արարողությունից հետո:

Խորհրդարանը 2012 թվականին Քութայիս Էր տեղափոխվել Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված ուղղումների հիման վրա, որոնք մտցվել Էին այն ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ:

2017 թվականի վերջին Վրաստանում ընդունվեցին Սահմանադրության նոր ուղղումներ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքում այլեւս ամրագրված չԷ, որ խորհրդարանը պետք Է նիստեր գումարի Քութայիսում, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ