Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռադան հավանություն տվեց Ռուսաստանի հետ Բարեկամության պայմանագրի խզմանը

Ռադան հավանություն տվեց Ռուսաստանի հետ Բարեկամության պայմանագրի խզմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայի եւ Ռուսատանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության թղթակիցը, համապատասխան նախագահական օրինագծի օգտին 277 ժողովրդական պատգամավոր Է քվեարկել խորհրդարանի դեկտեմբերի 6-ի լիագումար նիստում: Օրենքի նախագծի համաձայն՝ Բարեկամության պայմանագրի գործողությունը դադարեցվում Է 2019 թվականի ապրիլի 1-ից:

Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ Բարեկամության մասին պայմանագիրն ստորագրվել Էր 1997 թվականի մայիսին, Գերագույն ռադան այն վավերացրել Էր 1998 թվականի հունվարին:

2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարան օրինագիծ Էր մտցրել այդ պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]