1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր 
հյուպատոսության նոր շենքի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:

Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով` անվարձահատույց: Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: Հյուպատոսության նախկին տարածքը 2000 թվականին տրամադրվել էր վարձավճարով, ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: «Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ ևս կբացվեն, և ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]