1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը մահացել է

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են մահացած: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Ցավոք, զինծառայողին մահացած են գտել»,- ասաց Ալթունյանը:

Նա հավելեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանն է:

Ավելի վաղ ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել էր գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: 

Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]