Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման համար 
շարունակական քայլերի ձեռնարկումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Միլանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին  մասնակցել է ԵԱՀԿ   նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից, Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարևորել է կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը:

Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձևաչափը, ինչը ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջև ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]