Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը լավատես է հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ

Արմեն Սարգսյանը լավատես է հայ-իտալական հարաբերությունների ապագայի 
նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման գործում և համոզմունք հայտնել, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար:

Զրուցակիցները խոսել են նաև հայ-իտալական հարաբերությունների մասին, համակարծիք եղել, որ դրանք հաջողությամբ զարգանում են:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ լավատես է երկկողմ հարաբերությունների ապագայի նկատմամբ:
Նա հատկապես ընդգծել է տնտեսական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժը և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են որոշ իտալական ընկերություններ, իսկ մի քանի ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում մեր երկրի հանդեպ, հանրապետության նախագահն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ պայմանավորված՝ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչն օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]