Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան կդադարեցնի ներդրողի «ոսկե այցագրերի» հանձնումը

Մեծ Բրիտանիան կդադարեցնի ներդրողի «ոսկե այցագրերի» հանձնումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ից դադարեցնում է այսպես կոչված «ոսկե այցագրերի» հանձնման ծրագրի գործողությունը, որոնք օտարերկրացի ներդրողներին իրավունք են տալիս կեցության վկայագիր սանալ երկրում: Դրանք ամենից շատ ունեն ռուսաստանցիներն ու չինացիները: Որոշումը բացատրվում Է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Tier 1 ներդրողի այցագիրը հայտնվել Է 2008 թվականին՝ Եվրամիության սահմաններից դուրս բնակվող հարուստ մարդկանց Բրիտանիա բերելու նպատակով:

Այդ այցագիրն ստանալու համար անհրաժեշտ Էր առնվազն 2 միլիոն ֆունտի ներդրում կատարել երկրի տնտեսությունում. որպես կանոն, դա արտահայտվում Է Բրիտանիա տեղափոխվելուց հետո առաջին երեք ամսում պետական արժեթղթերի կամ տեղական ընկերությունների բաժնետոմսերի գնմամբ: Բայց ծրագիրն սկսեցին քննադատել այն երկյուղների պատճառով, որ դա կօգտագործեն փողերի լվացման համար:

Կառավարությունում խոստացել են, որ «ոսկե այցագրերը» կսկսեն վերստին տալ այն բանից հետո, երբ ֆինանսների ծագումն ստուգելու համակարգ հայտնվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]