Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետգույքի կոմիտեի նախագահը մանրամասներ է ներկայացրել ՄՀՀ-ում բացահայտված չարաշահումների մասին

Պետգույքի կոմիտեի նախագահը մանրամասներ է ներկայացրել ՄՀՀ-ում բացահայտված 
չարաշահումների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում բացահայտված չարաշահումները հիմնականում ֆինանսական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Չարաշահումների մի մասը վերաբերում է պահակախմբին: Տենդերով շահել է պահակախումբը այն պայմանով, որ պետք է 24 հոգի աշխատեն, բաց փաստացի աշխատում են 16 հոգի: Դա ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է, որը վճարվում է այն գործի համար, որն իրականում չի կատարվում: Ռիսկեր են հայտնաբերվել նաև սահադաշտի շահագործման տիրույթում: Այն մուտքերը, որոնք ցույց է տվել տնօրինությունը, իրականությանը չեն համապատասխանում: Վստահ եմ, որ իրականում ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից»,- ասաց Բաբայանը:

Նարեկ Բաբայանն անդրադարձավ նաև ՄՀՀ նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանին աշխատանքից հեռացնելուն:

«Նա ծանուցված է եղել, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 1-ին, և նոր պայմանագիր չի կնքվելու: Ըստ էության որոշումը պատրաստ էր, բայց հաշվի առնելով  Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, պայմանագիրը երկարաձգվել է 5 ամսով: Դրանից հետո դարձյալ ծանուցվել է, որ նոր պայմանագիր չի կնքվելու»,- նշեց Նարեկ Բաբայանը:

Հաջորդ տարվա սկզբին ՄՀՀ տնօրենի թափուր մնացած տեղի համար մրցույթ կհայտարարվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]