Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը մտադիր է հրաժարվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից

Կառավարությունը մտադիր է հրաժարվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից 
վարձակալած գույքից

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մտադիր է հրաժարվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Կառավարությունն իր կարիքներից ելնելով ստիպված վարձակալել էր Արամ Հարությունյանի գույքը, և հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին այդ պետական կառույցները տեղավորենք: Այդտեղ գտնվում են ազգային վիճակագրական ծառայության ու գանձապետարանի վարձակալած տարածքները»,- ասաց Բաբայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]