Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զուրաբիշվիլին «համեստ եւ եվրոպական սցենարով» պաշտոնակալություն Է ակնկալում

Զուրաբիշվիլին «համեստ եւ եվրոպական սցենարով» պաշտոնակալություն Է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում Է, որ հավանություն Է տալիս համեստ եւ եվրոպական սցենարով պաշտոնակալման արարողություն անցկացնելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես Զուրաբիշվիլին հայտարարել Է լրագրողներին, սցենարի վրա աշխատում Է հատուկ հանձնաժողովը, որի անդամներն սցենարի տարբերակներին իրեն կծանոթացնեն դեկտեմբերի 6-ին կամ 7-ին: «Հանձնաժողովի մեջ մտնում են այն բոլոր գերատեսչությունները, որոնք կապված են պաշտոնակալության արարողության հետ: Նաեւ, հավանաբար, այսօրվանից կսկսվի սցենարների վրա աշխատանքը, որոնց ինձ կծանոթացնեն այսօր կամ վաղը: Ես հավանություն եմ տալիս առավելագույնս համեստ սցենարին, ինչը ես եվրոպական ձեւ եմ համարում»,- հայտարարել Է Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Թելավիում:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]