1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Samsung-ն iPhone-ից առաջ Է անցել 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշում

Samsung-ն iPhone-ից առաջ Է անցել 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկաչեստվոն» Սպառողական փորձարկումների եւ ապրանքների որակի հետազոտությունների կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի(International Consumer Research & Testing, ICRT) փորձագետների հետ համատեղ կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Գերատեսչությունն այս մասին հայտնել Է դեկտեմբերի 6-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջատարների եռյակը կազմել են Samsung Galaxy Note 9, iPhone XS Max եւ iPhone XS մոդելները: Առաջին իննյակ են մտել նաեւ Samsung Galaxy S9-ը, Samsung Galaxy S9+-ը, Samsung Galaxy S8-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone XR-ը, Samsung Galaxy S8+-ը, իսկ տասներորդ տեղը բաժանում են iPhone 8 Plus-ը եւ Huawei P20 Pro-ն: «Սմարթֆոններն ստուգվել են շարժական սարքերի որակի եւ անվտանգության 229 պարամետրերով»,- նշել են «Ռոսկաչեստվո»-ում: Կարեւոր բնութագրերի թվում գերատեսչությունը նշել Է դիսփլեյի որակը, պրոցեսորը, ամրությունը, խցիկի որակը, լիցքավորման արագությունը եւ այլ բնութագրեր: Ընդամենը «Ռոսկաչեստվոն» եւ ICRT-ն համատեղ աշխատանքի ընթացքում թեստավորել են սմարթֆոնների 415 մոդելներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]