Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աշոտյանի կարծիքով` ՀՀԿ-ն այս ընտրություններում հավակնում է տասնյակ հազարավոր ձայների

Աշոտյանի կարծիքով` ՀՀԿ-ն այս ընտրություններում հավակնում է տասնյակ 
հազարավոր ձայների

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետական կուսակցության» թեկնածուի կարծիքով` ՀՀԿ-ին հաջողվել է դառնալ այս ընտրապայքարի երկու գլխավոր ուժերից մեկը: ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին հավակնում է առնվազն տասնյակ հազարավոր ձայների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս ընտրապայքարը ՀՀԿ-ն անց է կացնում ամբողջությամբ համապատասխան այն ռազմավարական ծրագրի, որ ունեինք մինչ ընտրարշավի մեկնարկը: Մեզ հաջողվեց դառնալ ընտրապայքարի գլխավոր երկու ուժերից մեկը: Անկախ այն խոչընդոտներից, որոնց բախվում է ՀՀԿ-ն, կարողանում ենք մեր ասելիքը տեղ հասցնել: Մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքերը, կիսել մեր մտահոգությունները, տեղ հասցնել մեր քաղաքական ուղերձները: Մենք հավակնում ենք առնվազն տասնյակ հազարավոր ձայների»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ հավակնում են լինել խորհրդարանում որպես սկզբունքային և արմատական ընդդիմություն: Աշոտյանը վստահեցնում է, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը չսպասելով ընտրապայքարին, քննադատության է ենթարկել իշխանությանը:

Նրա խոսքով` «Հանրապետական կուսակցությունը» այս ընտրապայքարում բազմաթիվ նախընտրական միջոցառումներ է իրականացրել, օգտագործում է բոլոր քարոզչական գործիքները` իրենց ուղերձները տեղ հասցնելու համար: Սակայն Աշոտյանը կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]