Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Իրանում պայթյուն Է տեղի ունեցել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում դեկտեմբերի 6-ին պայթյուն Է որոտացել Սիստանի եւ Բելուջստանի նահանգի Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Մոհամադ Խադի Մարաշին:

«Այսօր առավոտյան պայթուցիկ սարք Է գործի դրվել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ, ինչի հետեւանքով տուժել Է մի քանի մարդ»,- ասել Է Մարաշին: Նրա խոսքով՝ «ռումբը տեղադրված Էր ավտոմեքենայում»: Tasnim գործակալության տվյալներով՝ պայթյունի զոհ Է դարձել առնվազն երեք մարդ: Ինչպես նշում Է Al Mayadeen հեռուստաալիքը, պայթյունի վայրում կրակոցների ձայներ են լսվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ