1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը երկարաձգեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը

Կառավարությունը երկարաձգեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների 
ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 3 տարով երկարաձգեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:

«Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում զբաղվել տեքստիլի արտադրությամբ՝ թել և բժշկական բամբակ, ինչպես նաև կտորների թափվածքների վերամշակմամբ։  Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6 մլրդ դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 4,26 մլրդ ՀՀ դրամի չափով»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազար դրամ միջին աշխատավարձով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]