Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թբիլիսիում բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան

Թբիլիսիում բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2-ը:
Ընդամենը ոստիկանությունը բերման Է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել Է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել Էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Հատուկ գործողությունն անցկացվել Է գիշերը:
Գոգոչուրին առաջին անգամը չԷ, որ հայտնվում Է հասարակայնության ուշադրության կենտրունում: Հուլիսին նա հիվանդանոց Էր ընկել ոտքին դանակով հասցված երեք վերքով:
Ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրին հրազենային վերքեր Էր ստացել:
Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր քաղաքացիական ամուսինն Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]